Human Rights House հիմնադրամը համերաշխություն է հայտնել Սալոմե Ջաշին

Human Rights House հիմնադրամը (HRHF) մտահոգություն է հայտնել Վրաստանում մշակույթի ոլորտում խոսքի ազատության հետ կապված ներկա իրավիճակի կապակցությամբ։

Մասնավորապես, Human Rights House հիմնադրամն իր համերաշխությունն է հայտնել ռեժիսոր Սալոմե Ջաշին՝ նրա ֆիլմի վրա պետական ​​պաշտոնյաների հարձակման հետ կապված։

Այս կապակցությամբ հունիսի 23-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում հանդես է եկել Human Rights House հիմնադրամի ներկայացուցիչը․

«Մենք մտահոգություն ենք հայտնում Վրաստանում մշակույթի ոլորտում խոսքի ազատության կապակցությամբ։ Մասնավորապես, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ռեժիսոր Սալոմե Ջաշին և նրա գործընկերներին, որոնց վերջին ֆիլմը հարձակման է ենթարկվել պետական ​​պաշտոնյաների կողմից՝ ի ցույց դնելով վերջիններիս` ֆիլմերը գրաքննության ենթարկելու և ստեղծագործական ազատությունը սահմանափակելու միտումները», — նշում է Human Rights House հիմնադրամը։

Նշենք, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ամոթալի է անվանել ռեժիսոր Սալոմե Ջաշի նկարահանած Բիձինա Իվանիշվիլիի ծառերի մասին ֆիլմը։

Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությամբ զբաղվելու ընթացքում երկրի տարբեր հատվածներից պարբերաբար ծառեր էր հատում՝ իր տարածքներ տեղափոխելու և օգտագործելու նպատակով։