Մարգվելաշվիլին Թուրքիայի դեսպանի հետ հրաժեշտի երեկո է անցկացրել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենթ Գումրուքչուի հետ հրաժեշտի հանդիպում է անցկացրել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստան-Թուրքիա հարաբերությունները եւ երկու երկրների միջեւ ակտիվ տնտեսական ու քաղաքական համագործակցության զարգացման կարեւորությանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքում ինտեգրման հետագա գործընթացին:

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել թուրք դիվանագետին Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացման մեջ ներդրման համար եւ նրան հաջողություն է մաղթել ապագա գործունեությունում:

Թողնել պատասխան