Թբիլիսիի միջազգային օդանավակայանը վերականգնել է աշխատանքը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը վերականգնել է աշխատանքը: Վերականգնվել է նաեւ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհի երթեւեկությունը: Սակայն օդանավակայանում շարունակում են կենտրոնացված մնալ օրինապահները։

Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մի քանի ժամով դադարեցվել էին աշխատանքները, տեղի էր ունեցել տարհանում։ Ինչպես տեղեկացրել են ներքին գործերի նախարարությունից, օդանավակայանում տարհանման պատճառը քաղաքացիներից մեկի ահազանգն է եղել, սակայն ահազանգի բովանդակությանը վերաբերող մանրամասներ չի հաղորդվում: Տարածված տեղեկատվության համաձայն՝ իրավապահներն օդանավակայանի տարածքում ռումբ են փնտրել:

Թողնել պատասխան