Արտաքին հետախուզության և ՊԱԾ-ի միացումը КГБ-ն է հիշեցնում. Շարաշենիձե

Անվտագության հարցերով փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեի գնահատմամբ, արտաքին հետախուզության միացումը պետական անվտանգության ծառայությանը հիշեցնում է խորհրդային տարիների КГБ-ն:

Փորձագետը նշում է, որ արտաքին հետախուզությունն ու պետանվտանգությունը տարբեր առանձնահատկություններ ունեն, ինչը և նրանց տարբերակման հիմնական սկզբունքն է:

«Որպես կանոն, արտաքին հետախուզությունն առանձին է գործում, չնայած հնարավոր է մեր հետախուզությունն այնքան փոքր է, որ առանձին պահելու անհրաժեշտություն չկա: Սակայն մեծ պետություններում, որոնք հնարավորություն ունեն հզոր հետախուզում ունենալ, այն առանձին է: Ինչպես երևում է, իշխանությունները կարծում են, որ արտաքին հետախուզությունն այնքան անկարևոր է, որ միացնում են ՊԱԾ-ին: Արտաքին հետախուզությունը, հակահետախուզությունը և ներքին անվտանգությունը միասին КГБ-ն էր: Ուզենք, թե չուզենք նման մարմինը հիշեցնում է КГБ-ն»,- հայտարարել է Շարաշենիձեն:

Թողնել պատասխան