Վրաստանը ստանում է ամերիկյան M-240 գնդացիրներ

Վրաստանի բանակում խորհրդային արտադրության գնդացիրները աստիճանաբար կփոխարինվեն ամերիկյան M­-240­ գնդացիրներով։ 

Ամերիկյան արտադրության գնդացիրները ներկայցվել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի հրաձգարանում (Կրծանիսի), որտեղ այսօր նշվել է կենտրոնի հիմնադրման 2-րդ տարեդարձը։

«Ես արդեն ԶՈւ-ի 4-րդ բրիգադի 43-րդ գումարտակի ղեկավար, փոխգնդապետ Մերաբ Տաբիձեին եմ փոխանցել ամերիկյան արտադրության M-240 գնդացիրը: Հարյուրավոր նման գնդացիրներ ենք ստացել, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին»,- հայտարարել է Վրաստանի Պաշտանության նախարար Լևան Իզորիան:

Թողնել պատասխան