Լեհաստանի նախագահի անսպասելի այցը. ինչ հայտարարություններ են արել Դուդան և Զուրաբիշվիլին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ով կարճատև տարանցիկ այցով գտնվում էր Թբիլիսիում, հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Լեհաստանի նախագահի առաջին իսկ խոսքից պարզ դարձավ, որ նրա կարճատև այցը կապված է Ուկրաինայի խնդրի հետ։ Շնորհակալություն հայտնելով վրաց  գործընկերոջը հրավերի համար, Անջեյ Դուդուան նշել է, որ ուրախ է կիսել, որպես ԵՄ անդամ երկրի նախագահ, իրեն հայտնի տեղեկությունները։

Դուդայի խոսքով, Վրաստանի նախագահի համար կարևոր է ծանոթանալ Լեհաստանի տեսլականին կոնկրետ այս հարցում։ Նախագահը հավելել է, որ խորհրդակցություններ է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ։

Դուդան հատկապես ընդգծել է իր վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ՝ առանձնացնելով Լեհաստանի աջակցությունը ռուսական ռազմական ագրեսիայի ընթացքում։

«Վրաստանի հետ ես առանձնահատուկ զգացմունքներ և բարեկամական հարաբերություններ ունեմ, քանի որ Վրաստանը նաև այն երկիրն է, որտեղ 2008 թվականին ժամանեց իմ նախագահը, մեր երկրի նախագահ պարոն Լեխ Կաչինսկին։ Սա շատ կարևոր էր մեզ համար, քանի որ մենք աջակցում ենք Վրաստանին»։

Վրաստանի նախագահը, իր հերթին, նշեց, որ իրեն հնարավորություն է տրվել տեղեկություններ փոխանակել Ուկրաինայի հարցով։ Զուրաբիշվիլին խոսել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին:

Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանի համերաշխությունը միայն բանավոր չէ, քանի որ Վրաստանը դեռ օկուպացիայի տակ է և, հետևաբար, լավ է հասկանում, թե ինչ է զգում Ուկրաինայի ժողովուրդն այսօր։