Բանգլադեշում բենգալերենով հրատարակվել է «Ընձենավորը»

Վրացական վերածննդի գրականության լավագույն նմուշներից մեկը՝ Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» լույս է տեսել Բանգլադեշում՝ բենգալերեն լեզվով։ Հնդկաստանում Վրաստանի դեսպանատան տվյալներով՝ գիրքը բենգալերենով լույս է տեսել այս տարվա հունվարին, իսկ դրա պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա մոտ ժամանակներս Բանգլադեշի մայրաքաղաքում։

Ստեղծագործության բենգալերեն հրատարակությունը կապված է Վրաստանի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։

«Ընձենավորի» թարգմանությունը կարևոր իրադարձություն է ոչ միայն Ռուսթավելոլոգիայի զարգացման, այլև մարդկության, ժողովուրդների միջև մերձեցման, խաղաղ գոյակցության և բարեկամության համար» — ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։