Լարին 28 տարեկան է

28 տարի առաջ՝ 1995 թվականի հոկտեմբերի 2-ին, Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, հայտարարվեց որպես միակ օրինական վճարման միջոց երկրի ողջ տարածքում, հայտնում է Վրաստանի Ազգային բանկը։

«Վրաստանի պետական ​​անկախության հռչակումից հետո՝ 1991 թվականի օգոստոսի 2-ին, ընդունվեց «Վրաստանի ազգային բանկի մասին» օրենքը, որը Վրաստանի Ազգային բանկին շնորհեց երկրում թղթադրամների արտադրությունն ու շրջանառությունը կազմակերպելու բացառիկ իրավունք։ Վերոնշյալ օրենքի ընդունումից հետո Վրաստանի Գերագույն խորհուրդը, Վրաստանի Ազգային բանկի հետ համատեղ, սկսեց աշխատել ազգային արժույթի ստեղծման ուղղությամբ։

1992 թվականի օգոստոսի 7-ին, վրացական փողերի թողարկման կառավարական հանձնաժողովի որոշմամբ, վրացական ազգային արժույթը անվանվել է «Լարի», իսկ մետաղադրամը՝ «Թեթրի»։ Լարին հին վրացերեն բառ է, որը նշանակում է գանձ, ունեցվածք: Իսկ «թեթրին» նշանակում է սպիտակ»,- ասված է Ազգային բանկի տարածած հաղորդագրության մեջ։