ԵՄ-ն Վրաստանին 10 բեռնատար է փոխանցել

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության բաժնին տրամադրվել է 10 բեռնատար։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

2,25 մլն լարի ընդհանուր արժողությամբ բեռնատարների փոխանցումն ուղղված է սահմանների կառավարման բարելավմանը։

«Սահմանապահ ոստիկանությանը հանձնված բեռնատարները էապես կնպաստեն սահմանապահ ոստիկանության աշխատունակության բարձրացմանը և սահմանի պաշտպանության կարողությունների բարելավմանը», — նշված է հաղորդագրության մեջ։