Covid 19-ի մասին մասնագետի դիտարկումները

Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ այժմ համավարակի այսպես կոչված «մեղրամիսն» է։

«Իրոք, դեպքերն ավելի քիչ են, ամեն ինչ դեպի նվազում է գնում, սակայն դա չի նշանակում, որ ապագա մուտացիաների ռիսկը ցածր է»,- ասել է Իվանե Չխաիձեն։

Ըստ Չխաիձեի՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր Deltacron շտամի մասին տեղեկությունը դեռ չի հաստատվել.

«Ռիսկը մնում է բարձր, հատկապես այն երկրներում, որտեղ պատվաստումների ցածր ցուցանիշներ կան և բնակչության թիվը մեծ է»։