Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը:

«Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:

Հավելենք, որ երկրի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ցույցի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիան:

Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող հակառուսական ակցիայի մասնակիցներն այս պահին փորձում են ներխուժել խորհրդարան: