Այսօրվանից մեկնարկում է 300 լարիի օգնության համար գրանցումը

Այսօրվանից Վրաստանում մեկնարկում է հակաճգնաժամային տնտեսական ծրագրի 4-րդ փուլը, որի շրջանակներում քաղաքացիներից ոմանք 300 լարիի միանվագ օգնություն կստանան:

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ հակաճգնաժամային տնտեսական ծրագրի 4-րդ փուլում, այն աշխատող կամ ինքնազբաղված անձինք, ում համար 2020 թվականի նոյեմբերի 28-ից դադարեցվել է գործունեության իրականացման իրավունքը, կարող են դեկտեմբերի 3-24-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային դիմում ներկայացնել՝ միանվագ 300 լարիի աջակցությունը ստանալու համար:

Էլեկտրոնային դիմումը ներկայացնելուց հետո անձին տրվում է ևս երկու օր տեղեկատվությունը ճշտելու համար, մինչև դեկտեմբերի 28-ի ներառյալ:

Գրանցման հարթակը հասանելի լինելուն պես Ալիք Մեդիան կհրապարակի այն: