Վրաստանի գյուղանխարարը Ադրբեջանում է

«Frontnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանիելիան աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում:

2Նախարարը մասնակցել է ագրո-արդյունաբերական ոլորտի՝ «Կասպից ագրո 2016» միջազգային հավաքին: Համաժողովին մասնակցել են մոտ 30 երկրների պաշտոնական ներկայացուցիչներ: Օթար Դանիելիան խոսքով է հանդես եկել, որի ընթացքում անդրադարձել է վրաց-ադրբեջանական սերտ հարաբերություններին և Վրաստանում գյուղատնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումներին:

Նախարարը հույս է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը հետագայում կնպաստեն երկու ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Այցի շրջանակներում Վրաստանի գյուղատնտեսության նախարարը, իր առաջին տեղակալ Նոդար Կերսելիձեի և Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի հետ միասին հանդիպումներ կունենա Ադրբեջանցի պաշտոնյաների հետ:

Թողնել պատասխան