Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը չի հետևի վրաստանյան ընտրություններին

Եվրախորհրդարանը Վրաստան չի ուղարկի դիտորդական առաքելություն՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին: Վրաստանում Եվրախորհրդարանի դիտորդկան  առաքելություն ուղարկելու հարցի նախաձեռնողը «Սոցիալիստների ու դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքն» էր, մասնավորապես՝ եվրապատգամավոր Սվեն Միքսերը: Նշված հարցը եվրապատգամավորները պետք է քննարկեին հոկտեմբերի 15-ին՝ կոնֆերանսի ընթացքում, բայց հարցը հանվել էր օրակարգից:

Պատճառը կորոնավիրուսի հետ կապված մի շարք կանոնակարգերն են, ըստ որոնց եվրախորհրդարանի միջոցառումների մի մասը հետաձգվել է կամ, չեղարկվել:

Հիշեցնենք՝ նախորդ սեպտեմբերին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն նամակով դիմել էր եվրախորհրդարանի նախագահին՝  կոչ անելով Վրաստան ուղարկել եվրախորհրդարանի դիտորդական առաքելություն: