Covid19. Ի՞նչ սահմանափակումներ են ենթադրվում Վրաստանում

Հոկտեմբերի կեսից ի վեր Վաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի թվերը քառանիշ են: Կառավարության ձևավորած հատուկ միջգերատեսչական համակարգող խորհուրդը գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես է գալիս հայտարարություններով, նախատեսվում են որոշ սահմանափակումներ, չնայած, այս պահի դրությամբ հստակ սահմանափակում կա միայն հետևյալ կետերի հետ կապված.

  • Թբիլիսիում և այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն  նաև Մցխեթայում ռեստորանները, սրճարաններն ու ժամանցի վայրերը փակվում են երեկոյան ժամը 22:00-ից հետո,
  • փակ և մարդաշատ բաց վայրերում պարտադիր կարգով պետք է դիմակ կրել,
  • համալսարաններն ու մանկապարտեզները, ինչպես նաև դպրոցները (բացի տարրական դասարաններից), գործում են հեռավար:

Միաժամանակ, վերջին ասուլիսից պարզ դարձավ, որ՝

  • քննարկվում է հանրային տրանսպորտում դիմակ կրելու պարտավորությունը խստացնելու հարցը,
  • քննարկվում է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը կասեցնելու հարցը,
  • հոկտեմբերի 31-ին  նախատեսված խոհրդարանական ընտրություններին կմասնակցեն նաև կորոնավիրուսով վարակված անձինք՝ կլինիկաներից:

Վրաստանի վարչապետն ու վարակաբանները նշում են, որ խիստ սահմանափակումներ չեն լինի, եթե քաղաքացիներն իրենց քաղաքացիական պարտքը կատարեն՝ պահպանեն սոցիալական հեռավորություն, կրեն դիմակ, ցանկալի է նաև բաց տարածքներում: Այս կոչերով հաղորդագրություններ են ուղարկվում քաղաքացիներին ոչ միայն կառավարության, այլև պատրիարքարանի կողմից: Պատքրիարքարանը կոչ է անում եկեղեցի այցելելիս պարտադիր կարգով դիմակ կրել: