Թամթա Քիմբարիշվիլին՝ Ատելության խոսքի մոնիտորինգի վարչության պետ

Ատելության խոսքի մոնիտորինգի վարչության պետ է նշանակվել Թամթա Քիմբարիշվիլին, BM.GE-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Մասնագիտությամբ իրավաբան Քիմբարիշվիլին 2024 թվականի հուլիսից մինչ օրս քաղաքացիական և վարչական գործերով ՆԳՆ ներկայացուցիչն էր դատարանում։

Ներքին գործերի նախարարության Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ատելության խոսքի դեմ պայքարի նորաստեղծ վարչությունն արդեն անցել է աշխատանքի։

«Վարչության հիմնական գործառույթներն ու պարտականությունները լինելու են հանրայնորեն տարածված՝ մարդու արժանապատվությունը նվաստացնող/վիրավորական և ատելության խոսք պարունակող այնպիսի հայտարարությունների մոնիտորինգն ու պրոակտիվ (նախահարձակ) բացահայտումը, որոնք պարունակում են Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված իրավախախտման հատկանիշներ։

Վարչությունը կիրականացնի ենթադրյալ իրավախախտ անձի բացահայտում, ինքնության հաստատում, վարչական վարույթի նյութերի պատրաստում, վարչական իրավախախտման արձանագրության կազմում և, ընդդատության կանոնների պահպանմամբ, ուղարկում ընդհանուր դատարաններ։

Նախնական փուլում վարչության աշխատակիցների թիվը սահմանվել է տասը հաստիքային միավորով։ Վարչության աշխատակիցներն իրենց գործունեությունը կիրականացնեն այն օրենսդրական շրջանակներում, որոնք արդեն իսկ գործում են երկրում»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։