Դատարան գոյություն չունի. Մելիա

«Այսօր դատարան գոյություն չունի»,- այսպես է գնահատել Դավիթ Կիրկիտաձեի կալանավորումը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան: Վերջինս հայտարարել է, որ այլ որոշման ակնկալիք չեն ունեցել և դրա ապացույցը ոստիկանության միբիլիզացումն է եղել դատարանի շենքի մոտ:

Մելիայի խոսքով՝ բացի այն, որ դատարանի մոտ մեծ թվով ոստիկաններ են եղել, նիստերի դահլիճում նաև պետական անվտանգության ծառայության աշխատակիցներ են եղել:

«30 նստատեղ ունեցող նիստերի դահլիճում պետական անվտանգության ծառայության միայն 10 աշխատակից է եղել: Ի՞նչ գործ ունեին: Պատրաստվում ենք մեր պայքարը շարունակել մինչև վերջ: Ոստիկանության պահանջներին պետք է ենթարկվել, սակայն ապօրինի պահանջներին չենք ենթարկվի»,- հայտարարել է Մելիան: