Նվերներ արցախցի փոքրիկներին. «Աջակցություն Արցախին» Թբիլիսիի գրասենյակի նոր նախաձեռնությունը

  «Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ բարեկամներ.

«Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակը շարունակում է իր ամենօրյա աշխատանքը: Ձեր աջակցությամբ ուզում ենք իրականացնել մի մտահղացում, որը ուրախություն կպարգևի անօթևան մնացած մեր փոքրիկ արցախցիներին: Պատրաստում ենք նվերներ՝ 3-14 տարեկան աղջիկների և տղաների համար: Խնդրում ենք բերել հագուստ (չօգտագործված), գրենական պիտույքներ և կոնֆետներ (վաակումային փաթեթավորմամբ): Հասցե՝ ք. Թբիլիսի, Արմազի փ. 18 (Հավլաբար, Սբ. Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն): Հեռ.: +995 32 254 64 11»:

Հիշեցում`

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդական կենտրոնում սեպտեմբերի 28-ից  գործում է «Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակ:

Շարունակվում է դրամահավաքն ու առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրումը, որոնք անհապաղ նախ ՀՀ, ապա առաջնագիծ են հասցվում:

Հազարավոր թբիլիսահայեր արդեն միացել ու  իրենց աջակցությունն են ցուցաբերել  տարբեր միջոցներով` ֆինանսական, տեխնիկական և այլն: 

Տեսանյութ.Հազարավոր վիրահայեր միացել են «Աջակցություն Արցախին» նախաձեռնությանը