Այսօրվանից Վրաստանում փոխվում են պարտադիր կարանտինի կանոնները

Այսօրվանից Վրաստանի քաղաքացիների համար փոխվում են պարտադիր կարանտինի կանոնները: 

Վրաստանի քաղաքացիները հայրենիք վերադառնալու ժամանակ սահմանին PCR թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում, պարտադիր կարանտինի փոխարեն կանցնեն միայն ինքնամեկուսացում: PCR թեստի բացակայության դեպքում նույնպես քաղաքացիները պարտադիր կարանտին կանցնեն:

Որոշումը, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ հոկտեմբերի 21-ից, ընդունել է Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը:

Մինչ այսօր Վրաստան վերադարձող Վրաստանի քաղաքացիները, բացի որոշ բացառություններից, անցնում էին 8-օրյա պարտադիր կարանտին: Քաղաքացիները կարանտինը լքում էին 8-րդ օրը PCR թեստի բացասական պատասխան ստանալուց հետո: