1351 նոր դեպք, 14 մահ. կորոնավիրուսի հոկտեմբերի 21-ի տվյալները Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հոկտեմբերի 21-ի դրությամբ հասել է 21208-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 1351 նոր դեպք: Տեղեկությունը հրապարակված է stopcov կայքում:

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 14 մահ: Մահացածների ընդհանուր քանակը հասել է 172 -ի: Մեկ օրում ապաքինվել է 328 պացիենտ, ընդհանուր՝  8 666:

Կարանտնային գոտում է գտնվում 6 582, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2 895, քովիդ հյուրանոցներում՝ 1 420 քաղաքացի: