Մաթեմատիկայի քննության թեստերը պարզեցվում են

Վրաստանում միասնական ազգային քննությունների մաթեմատիկա առարկայի խնդիրները կպարզեցվեն: Նոյեմբերի 6-ին հրավիրած ասուլիսում հայտարարել  է գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին։ Նրա խոսքով, մասնագետները փորձում են հարցաշարում վերանայել մաթեմատիկական թեստերի պարզ առաջադրանքների բաժինը՝ ավելացնելով դրանք։

Միմինոշվիլին խոսելով 2018 թ. ազգային քննությունների արդյունքների մասին՝ նշել է, որ մաթեմատիկայի քննության արդյունքները ցածր են մյուս առարկաների համեմատ:

«Ինձ համար ցավալի է, երբ մաթեմատիկա առարկան ընտրած դիմորդների թիվը կրճատվում է բարդ հարցաշարերի պատճառով, սակայն չի նշանակում, որ դրանք չափազանց պարզ կլինեն», — ասել է Մայա Միմինոշվիլին:

Թողնել պատասխան