Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման զեկույցը հավանության է արժանացել

Եվրախորհրդարանի արտաքին կոմիտեն ձայների 47 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տվել Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի կատարման մասին զեկույցին։

Եվրախորհրդարաննների հավանությանն է արժանացել նաև այն ուղղումը, որը խոսում է անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։

Ավելի կոնկրետ, զեկույցի փոփոխված տարբերակում ասվում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում առողջական վիճակը հետզհետե վատանում է, դեռևս տառապում է խնամքի պակասից, ինչը վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։