Կուսակցությունների հակագովազդը չպետք է գերազանցի հոլովակի 25%-ը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրական օրենսգրքում նախատեսած փոփոխությունների համաձայն նախընտրական ժամանակահատվածում քաղաքական կուսակցության կողմից պատրաստված հակագովազդը չպետք է գերազանցի գովազդային հոլովակի 25 տոկոսը:

Ծրագրում նշվում է, որ անթույլատրելի է, որ մի ընտրական սուբյեկտի կողմից գովազդային ժամանակի շրջանակներում պատրաստել և հեռարձակել հոլովակներ, որոնք կծառայեն այլ ընտրական սուբյեկտի շահերին:

Ինչպես նաև փոփոխությունների համաձայն, ընտրական սուբյեկտի գովազդը իր մեջ չպետք է ներառի այլ ընտրական սուբյեկտի գովազդի էլեմենտներ, այդ թվում, նրա ներկայացուցչին, համարը, կամ խորհրդանիշը:

Նախատեսված այլ փոփոխությունների մասին կարող եք ծանոթանալ այստեղ: