Վրաստանում եղանակն այսօրվանից կվատթարանա

Վրաստանում եղանակն այսօրվանից վատթարանում է: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, Վրաստանի որոշ վայրերում սպասվում է անձրև ու կարկուտ:

«Ապրիլի 16-18-ին Վրաստանում սպասվում է եղանակային պայմանների վատթարացում՝ անձրև, որոշ վայրերում նաև կարկուտ, արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի:

Ապրիլի 17-18-ին օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի, բարձրադիր գոտիներում սպասվում է ձյուն, որոշ վայրերում՝ բուք: Գետերում սպասվում է ջրի մակարդակի զգալի բարձրացում»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրությունում: