Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Զուրաբիշվիլիին

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նամակում Էրդողանը հույս է հայտնում, որ Վրաստանի նոր նախագահի հետ համագործակցությունը կնպաստի Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմավարական, երկկողմ և բազմակողմանի հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: