Վրաստանի ամենավտանգավոր քովիդ օջախները

Վրաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում  կորոնավիրուսի 15 492 թեստ է արվել, որոնցից դրական է եղել  1 612-ը։ 

Նոր թվերի մեծ մասը բաժին է ընկնում մայրաքաղաք Թբիլիսիին (670` մեկ օրում):

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ.

Աջարիա -118

Իմերեթի — 257

Քվեմո Քարթլի- 106

Շիդա Քարթլի — 107

Գուրիա — 29

Սամեգրելո Զեմո- Սվանեթի -145

Կախեթի — 85

Մցխեթա Մթիանեթի — 56

Սամցխե Ջավախք — 25

Քվեմո Սվանեթի -14

Վրաստանում ներկայումս 9 076 ակտիվ դեպք կա, նրանցից 3898-ը բուժվում է ստացիոնարում,  742 -ը քովիդ հյուրանոցներում է,  4 436 պացիենտ տնային բուժում է ստանում։

Ծանր է 856 պացիենտի վիճակը, 275-ին արհեստական շնչառության ապարատ է միացված։

Վրաստանում Կորոնավիրուսի առաջին դեպքը նախորդ փետրվարի 26-ին էր. այս ընթացքում վարակվածների թիվն անցել է 235 հազարից։