ՊԱԾ-ի պետը հանդիպել է Եվրոպոլի տնօրենին

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին ընդունել է Վրաստանում գտնվող Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթին:

Ծառայության տարածած տեղեկատվության համաձայն` հանդիպմանը անդրադարձ է եղել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին։

Գոմելաուրին Ուեյնրայթին ծանոթացրել է Պետական անվտանգության ծառայության կողմից ահաբեկչության դեմ պայքարի գործում ձեռք բերած հաջողություններին:

Թողնել պատասխան