Վրաստանում կենսաչափական անձնագիր ստացողների թիվն աճել է

Վրաստանում 2017 թվականի առաջին եռամսյակում ավելի քան 83 հազար քաղաքացի կենսաչափական անձնագիր է ստացել։ 

Այս ցուցանիշը ավելի քան 44 հազարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահտվածի ցուցանիշը։ 2016 թվականի առաջին եռամսյակում  կենսաչափական անձնագիր էր ստացել 38 հազար 418 քաղաքացի:

Հիշեցնենք, որ մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրերով հնարավորություն են ստացել առանց մուտքի արտոնագրի մեկնել Շենգենյան գոտու երկրներ: Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալության տվյալներով՝  այժմ Վրաստանի մոտ 1 միլիոն քաղաքացի կենսաչափական անձնագիր ունի:

Թողնել պատասխան