Ապրիլին զբոսաշրջիկների աճ է գրանցվել

2017 թվականի ապրիլի տվյալների համաձայն՝ Վրաստան է այցելել 510․594 մարդ, ինչը 47․450-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացնում է Զբոսաշրջության ազգային գործակալությունը:

Ապրիլին երկրում 24 ժամից ավելի մնացած զբոսաշրջիկների թիվը կազմել է 222․622, ինչն ավելի քան 50 հազարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նախորդ ամիս ամենաշատ այցելությունները գրանցվել են Հայաստանից (+13,2%), Ադրբեջանից (+7,1%), Թուրքիայից (+19,2%), Ռուսաստանից (+16,5%) և Ուկրաինայից (+27.2%): Դրական միտում է նկատվում նաև Եվրամիության երկրներից, որտեղ Վրաստան այցելուների թվով աչքի են ընկնում Գերմանիան (+74%), Մեծ Բրիտանիան (+51%), Լիտվան (+43%) և Լեհաստանը (+26%):

Այցելուների թվաքանակի աճի տեսանկյունից առաջատարն է Ուզբեկստանը (+332%), Սաուդյան Արաբիան (+207%), Իրանը (+184%), Հնդկաստանը (+114%), Իսրայելը (+57%) և ԱՄՆ-ն (+34%):

Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլ ամիսներին Վրաստան է այցելել 1.776.719 մարդ, ինչը 11%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 24 ժամից ավել երկրում գտնվել է 736.265 մարդ:

Թողնել պատասխան