Ուկրաինայում ևս 2 վրացի մարտիկ է զոհվել

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ևս երկու վրացի մարտիկ է զոհվել: Այս մասին սոցցանցերում տեղեկություն են տարածել Ուկրաինայում կռվող վրացիները։

«Մենք կորցրեցինք ևս երկու հարազատ, հայրենասերների: Փա՛ռք հերոսներին»,- գրել է Ուկրաինայում կռվող Նադիմ Խմալաձեն։

Ի դեպ, 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հետևանքով զոհվել է 40 վրացի մարտիկ։