Կիևում վրացի «օրենքով գող» է ձերբակալվել

Կիևի իրավապահները ձերբակալել են վրացի «օրենքով գող» Ռամազ Ծիքորիձեին, ով հայտնի է Ռամազ Բաղդատսկի մականվամբ։ Այս մասին տեղեկացնում է Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով փաստը, որ ձերբակալվածը քաղաքացիություն չունի, նա տեղափոխվել է օտարերկրացիների համար նախատեսված ժամանակավոր կացարան։ Անձնական տվյալների  պաշտոնական հաստատումից հետո կքննարկվի նրան Ուկրաինայից վտարելու հարցը»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների տեղեկությամբ, 45-ամյա Ռամազ Ծիքորիձեն այսպես կոչված «օրենքով գող»-ի կարգավիճակ է ստացել 1998 թվականին։ Նա Ուկրաինայում է գտնվում 2011 թվականից, մինչ օրս մի քանի անգամ ձերբակալվել և վտարվել է երկրից, սակայն կեղծ փաստաթղթերով կարողացել է նորից վերադառնալ։

Եթե Ծիքորիձեն կանգնի վրացական արդարադատության առջև, ապա, նրան հնարավոր է սպառնա 9-15 տարվա ազատազրկում․ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» մասին օրենքում կատարվելիք փոփոխություններով այսպես կոչված «օրենքով գող» լինելը կդասվի հատուկ ծանր հանցագործությունների շարքին։

Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge

Թողնել պատասխան