Անա Նացվլիշվիլին հայտարարություն է տարածել թմրանյութային քաղաքականության մասին

Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով խոսնակ Անա Նացվլիշվիլիի համաձայն, Վրաստանում գործող թմրանյութային քաղաքականությունը ոչ միայն չի համապատասխանում թմրանյութից կախվածության նվազեցմանը, այլեւ լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։

«Թմրանյութային գործող օրենսդրությունը նոր խնդիրներ է ստեղծում ինչպես առանձին քաղաքացիների, այնպես էլ ողջ հանրության համար։ Դեռեւս 2013 թվականից ակնկալվում էր, որ գործող թմրանյութային քաղաքականությունը փոխվելու է: Ծավալի է, սակայն մինչ օրս դրանք  հետաձգվում են»,- հայտարարել Անա Նացվլիշվիլին։

Նրա խոսքով, նախագահը արդեն իսկ փոխել է ներման հանձնաժողովի աշխատանքային ընթացակարգը։

«Այն մարդիկ, ովքեր մեղադրվում են թմրանյութ օգտագործելու, թմրանյութերի հետ առնչություն ունենալու, բացառությամբ թմրանյութերի տեղափոխումուցի, հատկապես մեծ քանակությամբ թմրանյութեր պահպանելու և իրացնելու մեջ, այլևս ամիսներով չեն սպասի ներման հանձնաժողովին դիմելու համար։ Սա չափազանց կարևոր փոփոխություն է, որը հնարավորություն է ստեղծում անհատական ռեժիմով գործի ուսումնասիրության և որոշում կայացնելու հարցում»,- եզրափակել է Նացվլիշվիլին:

Նյութի աղբյուր՝ interpressnews.ge

Թողնել պատասխան