Լեհաստանը վտարում է ռուս դիվանագետներին

Լեհաստանի ԱԳՆ-ն Վարշավայում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Անդրեևին իրազեկել է երկրից ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման մասին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի դեսպանները կանչվել են Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարություններ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ԵՄ մի շարք երկրներ դիտարկում են ռուս դիվանագետների հնարավոր արտաքսման կամ ՌԴ-ից իրենց դիվանագետներին հետ կանչելու հարցը՝ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին:

Թողնել պատասխան