Վրաստանի մայր ԲՈՒՀ-ը գիտխորհուրդ է ձևավորում

Թբիլիսիի պետական համալսարանում գիտական խորհրդի ընտրություններ են տեղի ունեցել:

Համալսարանի 7 ֆակուլտետում եւ 14 գիտահետազոտական ինստիտուտներում ընտրատեղամասեր են բացվել, դրանք պիտի ընտրեն գիտխորհրդի մեկական ներկայացուցիչ: Ընտրությունները տեղի են ունեցել խաղաղ մթնոլորտում: Ընտրական գործընթացն ավարտվել է երեկոյան ժամը 17:00, արդյունքները կամփոփվեն եւ կներկայացվեն հուլիսի 9-ին:

Համալսարանում գիտական խորհրդի ընտրությունները «բարձրագույն կրթության մասին օրենքում» եւ համալսարանի օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների համաձայն են ընթացել: ԹՊՀ-ում գիտխորհրդի անդամների ընտրությունները մայիսի 11-ին են անցկացվել, այն ժամանակ համալսարանն ընտրեց գիտխորհրդի ընդհամենը 14 ադամի: Օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն` համալսարանը 36-անդամից բաղկացած գիտական խորհուրդ կունենա:

Թողնել պատասխան