2000-ից ավելի դեպք մեկ օրում. կորոնավիրուսի վիճակագրությունը Վրաստանում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2261 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 395 621 է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1410 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 369 483 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 5636: