Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 21

Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, 65-ամյա Օթար Գելաշվիլին, որին մի քանի հոգով առևանգել ու Գարդաբանիի անտառում ծեծի էին ենթարկել, մահացել է:

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հետաքննություն է սկսել Formula TV-ի և TV Pirveli-ի հայտարարություններից հետո:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը ցավում է Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) սեպտեմբերի 19-ի որոշման համար, ըստ որի` ԱԲ-ը «բացառիկ որոշում է ընդունել», որ այլևս չի պարտավորեցնում Վրաստանի առևտրային բանկերին` պատժամիջոցներ կիրառել Վրաստանի քաղաքացիների նկատմամբ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկված Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեն իր անշարժ գույքը փոխանցել է որդուն՝ Անդրիա Անզոր Փարցխալաձեին:

Վրաստանում պապիլոմավիրուսի դեմ անվճար պատվաստումների տարիքային շեմն ընդլայնվել է:

Վրաստանում առաջիկայում վառելիքի թանկացում է սպասվում:

10 հազար լարիի չափով Ուսուցչի ազգային պարգև կստանա 10 ուսուցիչ:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, այս տարի կնշվի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին: