Աբասթումանիի աստղադիտարանում թանգարան է բացվելու

Աբասթումանիի աստղադիտարանում վերականգնողական աշխատանքներից հետո թանգարան է բացվելու: Այս մասին հայտարարել է աստղադիտարանի սեփականատեր, Իլիա Ճավճավաձեի անվան Թբիլիսիի պետական համալսարանի պրոռեկտոր Նինո Դոբորջգինիձեն:

Վերջինիս խոսքով, այս փուլում աշխատում են թանգարանի հայեցակարգի վրա, որի ավարտից հետո կդիմեն դոնորներին:

Աբասթումանիի աստղադիտարանի մոտ զբոսաշրջային ենթակառուցվածքներ կառուցելու համար ծախսվելու է 3.442 միլիոն լարի: Մունիցիպալ մրցույթում հաղթող են ճանաչվել «ԱԲԵԿԱ» և «Պալադա» կազմակերպությունները:

Աստղադիտարանը հիմնադրվել է 1932 թվականին` Եվգենի Խարաձեի կողմից: Ամեն տարի այստեղ մոտ 10 հազար զբոսաշրջիկ է այցելում: