Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Թբիլիսիի հեռուստաաշտարակը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը, ավանդաբար, բարեկամ և գործընկեր երկրների անկախության օրերի և այլ կարևոր ամսաթվեր նշելու համար հեռուստաաշտարակը լուսավորում է տվյալ  պետության դրոշի գույներով: