Կալաձեն Իվանիշվիլլի` նախընտրական քարոզարշավում ներգրավված լինելը չի բացառում

«Վրացական երզանք» կուսակցության նախընտրական քարոզարշավին Բիձինա Իվանիշվիլիի ներգրավվածության մեջ սենսացիոն ոչինչ չկա»:   Նման հայտարարություն է արել  Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Նա  նշել է, որ տեղյակ չէ, թե  նախկին վարչապետ  Բիձինա Իվանիշվիլին մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, թե ոչ.

«Չգիտեմ` պարոն Բիձինան կներգրա՞վվի նախընտրական քարոզարշավում: Դուք գիտեք, որ «Վրացական երազանք» կուսակցությունը այդ մարդու կողմից է հիմնվել, և եթե նույնիսկ նա ներգրավվի, դրանում սենսացիոն ոչինչ չկա: Ընդհակառակը, կարծում եմ, որ դա ողջունելի քայլ կլինի, որովհետև  կնպաստի «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի անցկացմանը»,-հայտարարել է Կալաձեն:

Վրաստանի փոխվարչապետը տեղեկացրել է նաև, որ կոալիցիայի ընտրացուցակների շուրջ աշխատանքները դեռևս չեն ավարտվել:

Թողնել պատասխան