Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների տարիքային շեմն ընդլայնվել է

Վրաստանում պապիլոմավիրուսի դեմ անվճար պատվաստումների տարիքային շեմն ընդլայնվել է, հայտնում են Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից (NCDC): Նոր կանոնակարգի համաձայն, 10-ից 45 տարեկան աղջիկներն ու կանայք, 10-ից 26 տարեկան տղաներն ու տղամարդիկ կարող են անվճար պատվաստվել։

Ըստ NCDC-ի՝ մինչև 15 տարեկան աղջիկների և տղաների պատվաստումների կուրսը երկու դեղաչափ է, իսկ պատվաստումների միջև նվազագույն ընդմիջումը 6 ամիս է։ 15-ից 45 տարեկան աղջիկների և կանանց համար պատվաստման ընթացքը երեք դեղաչափ է։

Եռակի պատվաստումն իրականացվում է հետևյալ սխեմայով՝ 0-2-6 ամիս: Առաջին և երկրորդ չափաբաժինների միջև նվազագույն ընդմիջումը պետք է լինի առնվազն 1 ամիս, իսկ երկրորդ և երրորդ դոզաների միջև` նվազագույնը 3 ամիս:

Ինչ վերաբերում է տղաներին և տղամարդկանց, ապա 15-ից 26 տարեկանների պատվաստումների կուրսը երեք դեղաչափ է: Եռակի պատվաստումն իրականացվում է հետևյալ սխեմայով՝ 0-2-6 ամիս: Առաջին և երկրորդ չափաբաժինների միջև նվազագույն ընդմիջումը պետք է լինի առնվազն 1 ամիս, իսկ երկրորդ և երրորդ դոզաների միջև` նվազագույնը 3 ամիս: