Շահումյանում մեկնարկել է պատվաստման գործընթացը

Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան (GRASS), Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, Դմանիսիի և Մառնեուլիի շրջաններում պատվաստման կետեր է տեղակայել: 

Նախագծի իրականացման համար ընտրվել են հետևյալ գյուղերը՝ Շահումյան, Ախկուլա, Ամամլո, Բեզաքլո: Տեղում պատվաստման կետերը մոբիլիզացվել են Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի, Առողջապահության նախարարության աջակցությամբ: 

Ծրագրի շրջանակներում Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան (GRASS) վերապատրաստել է 10 տեղացի երիտասարդների՝ COVID-19-ի դեմ պատվաստումների և դրա հետ կապված ապատեղեկատվության վերաբերյալ իրազեկում իրականացնելու համար։ Ծրագրի կամավորները դռնեդուռ շրջել և զրուցել են հայաբնակ ու ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչների հետ, ծանոթացրել քարոզարշավի մանրամասներին, իսկ այսօր արդեն տեղի բնակիչները հնարավորություն ունեն իրենց իսկ գյուղերի կենտրոններում պատվաստվելու, միաժամանակ մասնակցելու One caucasus-ի կազմակերպված մոբիլ համերգին: 

Նշենք, որ Շահումյանում արդեն սկսվել է պատվաստման գործընթացը՝ Գամգեոբայի (գյուղապետարանի) շենքում: 

Նախագիծն իրականացվում է Covid 19։ Civil Society resilience and sustainability ծրագրի շրջանակներում, որ ֆինանսավորվում է Եվրամիության ու ERIM, ինչպես նաև «Թբիլիսիի մարդու իրավունքների տուն» կազմակերպությունների միջոցով:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր