Թբիլիսիի «Ամանորյա գյուղն» այսօր կփակվի մեծ համերգով

Հունվարի 14-ին, ժամը 20:00-ին «մայրենի լեզվի» այգում շքեղ համերգով կփակվի Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Ամանորյա գյուղը»։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Տեղեկության համաձայն՝ բազմաժանր ծրագրերով ելույթ կունենան Մայա Բարաթաշվիլին, Սոֆո Խալվաշին, Օտո Նեմսաձեն, Նուկրի Կապանաձեն, «Street Boys»-ը, Էկա Դոլիձեն, Դաթո Պորչխիձեն Պաատա Անդրիաձեի խմբի հետ։

Հին Նոր տարվա երաժշտական ​​երեկոյին «Quintessence» խումբը, «Շավնաբադա» անսամբլը և Գիորգի Սուխիտաշվիլին կկատարեն նաև օսական և աբխազական երգեր։

Հիշեցնենք, որ «Ամանորյա գյուղը» մայրաքաղաքում մեկնարկել էր դեկտեմբերի 24-ից, Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։