Վրաստանը սեփական հարկի տակ պարտվեց Հայաստանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի հինգերորդ մրցափուլում 1:2 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին:

Թիմերի միջև նախորդ խաղը Ազգերի լիգայի այս մրցաշարում տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին և ավարտվեց 2:2 հաշվով:

Հայաստանի հավաքականը հաղթանակի արդյունքում ձեռք բերեց 3 միավոր և 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Նոյեմբերի 18-ին Հայաստանը կմրցի Հս. Մակեդոնիայի հետ, որը 9 բալով առաջին հորիզոնականում է:

Վրաստանի հավաքականը 6 միավորով 3-րդ հորիզոնականում է: