Մցխեթայում ուժեղ քամու պատճառով ընկել է կենտրոնական տոնածառը

Ուժեղ քամու պատճառով ընկել է Մցխեթա քաղաքի կենտրոնական տոնածառը։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Լուսադեմին ուժեղ քամու պատճառով վայր է ընկել կենտրոնական հրապարակում տեղադրված Մցխեթայի գլխավոր տոնածառը։ Ցավոք, վնասվել է երկաթյա կառուցվածքը և դրա հենարանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այժմ քաղաքային ծառայությունները զբաղված են տոնածառի ապամոնտաժմամբ։

Նշենք, որ հունվարի 13-ին Վրաստանում եղանակը կտրուկ վատացել է, որոշ շրջաններում նկատվել է ուժեղ քամի։ Օդերևութաբանների համաձայն՝ վատ եղանակը հանրապետության ողջ տարածքում կպահպանվի մինչև հունվարի 17-ը։ Քամու հետ մեկտեղ սպասվում են տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային և բարձրադիր գոտիներում սպասվում է ձյուն, մառախուղ և բուք, ծովում հնարավոր է 5 բալանոց փոթորիկ։