Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը զգուշացնում է «հնարավոր տհաճ անակնկալների» մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը վրաց գործընկերներին զգուշացնում է «հնարավոր տհաճ անակնկալների» մասին։

«Ես պարբերաբար ուղերձներ եմ հղում, սակայն նրանք սովորաբար աչք են փակում ասածներիս վրա: Մենք պետք է ձգտենք զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում և վրաց գործընկերներին զգուշացնում եմ հնարավոր տհաճ անակնկալների մասին, քանի որ այդ տհաճ անակնկալները տհաճ կլինեն երկու կողմի համար էլ», — այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է Կարասինը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 27-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի էր ունեցել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպումը: