Դոլիձեն Մթածմինդայի միջանկյալ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խորհրդակցություններ է վարում

Արդարադատության գերագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն Մթածմինդայում ապրիլին կայանալիք միջանկյալ ընտրությունների վերաբերյալ խորհրդակցություններ է վարում:

Դոլիձեն հատարարել է, որ արդեն խորհրդակցություններ է ունեցել «Վրացական երազանքի» նախկին անդամ Դավիթ Ճիճինաձեի հետ: Աննա Դոլիձեի խոսքով, արդարության հաստատման հետ մեկտեղ, Մթածմինդայում ընտրությունների հարցն իր օրակարգի կարևոր թեմաներից է:

«Դավիթ Ճիճինաձեն Իսանիի շրջանի մեծամասնական պատգամավոր է: Նրա հետ խորհրդակցություններ եմ ունեցել: Նախ` հետաքրքրում է իր փորձը, երկրորդը` նա արդարադատության ոլորտում ու նաև խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հանդեպ արմատական դիրքորոշում ունի: Ընդհանրապես այս թեմայով խորհրդակցություններ եմ վարում, քանի որ այս հարցն իմ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում: Պետք է հրատապ որոշում կայացնեմ»,- հայտարարել է Դոլիձեն: