Զինվորական ծառայությունից խուսափողները կտուգանվեն

Այն անձինք, ովքեր բանակից խուսափելու համար իրենք իրենց վնաս կպատճառեն կամ այլ ճանապարհով կփորձեն խուսափել պարտադիր զինծառայությունից` կտուգանվեն: Այս մասին նշվում է խորհրդարանին ներկայացված կառավարության ծրագրում:

Փաստաթղթում նշված է, որ զինվորական ծառայությունն օրենքով պարտադիր է, սակայն, հաճախ, մարդիկ խուսափում են` իրենք իրենց մարմնական վնասվածքներ պատճառելով կամ այլ ճանապարհներով: Նոր օրինագծով նման դեպքերը կտուգանվեն: