Հուլիսին Թբիլիսիում 40 ամառային մանկապարտեզ կաշխատի

Պետական ամառային մանկապարտեզները կաշխատեն հուլիսի 1-ից 31-ը: Այս մասին newsgeorgia-ի թղթակցին տեղեկացրել են մանկապարտեզների կառավարման գործակալությունից:

Վրաստանի պետական մանկապարտեզներում ուսումնադաստիարակչական գործընթացը կավարտվի հունիսի 28-ին: Թբիլիսիում հուլիս ամսվա ընթացքում կշարունակի աշխատել 40 պետական մանկապարտեզ: Գրանցումը կմեկնարկի մայիսին՝ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում:

Հատկանշական է, որ նախորդ տարվա ընթացքում ամառային մանկապարտեզ հաճախել է ավելի քան 13 հազար երեխա:

Թբիլիսիում գործում է 180 պետական մանկապարտեզ: Այս տարի մայրաքաղաքի մանկապարտեզներում գրանցվել էր ավելի քան 61 հազար երեխա: