Թբիլիսիում շինարարություն իրականացնելիս 2 բանվոր է մահացել

Թբիլիսիի կենտրոնում` Ճավճավաձեի փողոցում, շինարարական աշխատանքների ժամանակ 26-ամյա բանվորը վայր է ընկել և տեղում մահացել: Փրկարարները վերջինիս դուրս են բերել շինարարական աղբի միջից:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է, որ 30 փրկարար որոնողական աշխատանքներ է իրականացրել մյուս բանվորին գտնելու ուղղությամբ։ Ավելի ուշ նրան ևս գտել են մահացած։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը ենթադրում է շինարարական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտում։