Վրաստանի դատախազությունը պատասխանել է նախագահին

Վրաստանի դատախազությունը նախագահին անհիմն հայտարարություններ անելու մեջ է մեղադրել եւ խորհուրդ տվել զերծ մնալ դատախազությանը քրեական օրենսգրքի կոնկրետ հարցերի վերաբերյալ կոչեր անելուց:

Ինչպես Վրաստանի դատախազության հայտարարության մեջ է ասված, վերջին օրերի ընթացքում Վրաստանի նախագահի եւ նրա աշխատակազմի կողմից, Վրաստանի դատախազության եւ դատախազների հասցեին արվում են անհիմն հայտարարություններ, ինչը պարբերական բնույթ է ստացել:

Դատախազության գնահատմամբ, նախագահի եւ նրա աշխատակազմի ներկայացուցիչների հայտարարություններն ակնհայտորեն տպավորություն են թողնում, որ նրանք փորձում են զբաղեցնել նաեւ իշխանության այլ կառույցների՝ դատախազության եւ դատարանների գործառույթները:

Վրաստանի դատախազությունը կոչ է անում նախագահին զերծ մնալ դատախազությանը քրեական օրենսգրքի կոնկրետ հարցերի շուրջ կոչեր անելուց, քանի որ ցանկացած նման կոչ դատախազության վրա ազդեցություն գործելու փորձի տպավորություն է թողնում:

Հիշեցնենք, մինչ այդ նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին կոչ էր արել գլխավոր դատախազին հանձնարարել դատախազներին որակավորված հետաքքնություն ապահովել եւ միեւնույն ժամանակ ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես են դատախազները խոսում քաղաքական կուսակցությունների առաջնորդների նման:

Թողնել պատասխան